Այսօր՝ հուլիսի 13-ին, Եվրախորհրդարանը կլսի Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ էստոնացի պատգամավոր Սվեն Միկսերի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) պատրաստած տարեկան զեկույցը։
Զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանը, հավանաբար, Վրաստանի վերաբերյալ ևս մեկ բանաձև կընդունի 2022 թվականի սեպտեմբերին։
Փաստաթղթի նախագծում խոսվում է բոլոր այն հարցերի մասին, որոնք եվրոպական կառույցները Վրաստանին վերջին շրջանում հորդորում են լուծել՝ քաղաքական երկխոսություն, ընտրություններ, դատական բարեփոխումներ, ապաօլիգարխացում, լրատվամիջոցների իրավունքներ և այլն։
Մասնավորապես, ըստ բանաձևի նախագծի, Եվրախորհրդարանն առաջարկում է՝
- քաղաքական երկխոսություն և ընտրություններ,
- օրենքի գերակայություն, լավ կառավարում և լրատվամիջոցների ազատություն,
- մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանք,
- տնտեսական և առևտրային հարաբերություններ,
- ոլորտային համագործակցություն:
Նշենք, որ փաստաթղթի տեքստը վերջնական չէ և կարող է փոփոխվել: