«Վրաստանի վարչապետը մինչ այժմ ոչ միայն չի այցելել Ուկրաինա, այլ նաև, որքան ես գիտեմ, վարչապետի և Զելենսկիի միջև նույնիսկ հեռախոսազրույց չի տեղի ունեցել»,- այս մասին ասել է ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին՝ այսպիսով արձագանքելով Ուկրաինայի նախագահի կոչին առ այն, որ այժմ Ուկրաինա պետք է ժամանեն բարեկամ երկրների ղեկավարները։
Ըստ Սամադաշվիլիի՝ Վրաստանի կառավարությունը պետք է լիներ առաջինը, որ նման այցով կգնար Ուկրաինա։
Սամադաշվիլիի խոսքով՝ «իրենք վաղուց կոչ են անում Վրաստանի իշխանություններին մեկնել Ուկրաինա».
«Սա այն վարչապետն է, ով մի քանի օր առաջ ուկրաինացի ժողովրդին ասաց, որ նրանք հաղթելու շանսեր չունեն, քանի որ արևմտյան պատժամիջոցներն ու քննադատությունը ոչինչ չեն կարող անել Ռուսաստանին զսպելու համար։ Մենք զարմացած չենք վարչապետի հայտարարություններից, բայց մենք ուզում ենք բացատրել հասարակությանը, որ Ուկրաինան անպայման կհաղթի այս պատերազմում, և որ Վրաստանի ներկայիս կառավարությունը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի այն ամենի համար, ինչ արեց այս դժվար շաբաթների ընթացքում, սակայն ոչինչ չարեց Ուկրաինային աջակցելու համար»։
Նրա խոսքով, պատվաբեր չէ, երբ իշխանությունը, փոխանակ հոգ տանի, որ Ուկրաինայի դեսպան ժամանակին վերադառնա իր գործունեությանը, բողոքում է, թե որտեղ է նա գտնվում ֆիզիկապես։