
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ խորհրդարանական ընտրությունները չեն հետաձգվելու և կանցկացվեն սահմանադրությամբ սահմանված ժամկետում:
«Բոլորս պետք է հասկանանք, որ ընտրատեղամասերը համաճարակային անվտանգության առումով այն մակարդակին կլինեն պատրաստված, որ շատ դեպքերում որոշ առևտրի կենտրոններ և խանութներ մուտք գործելը ավելի վտանգավոր կլինի, քան կանոնները պահպանելով ընտրատեղամաս գնալը: Քաղաքական գործընթացին և ընտրություններին ոչինչ չի սպառնում: Պատրաստվենք բոլորս հոկտեմբերի 31-ի համար և ժողովրդավարական, բաց և անվտանգ անցկացնենք այս ընտրությունները»,- հայտարարել է Գախարիան: