
Վրաստանի վարչապետի թեկնածուն Իրակլի Ղարիբաշվիլին է։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2013-2015 թվականներին։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց։