
Այս ամիս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն խորհրդարանի առաջ հանդես կգա ամենամյա զեկույցով:
Վարչապետի ամենամյա զեկույցը նոր կանոնակարգով նախատեսված ընթացակարգ է, երբ կառավարության ղեկավարը պարտավորվում է տարին մեկ անգամ՝ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի վերջին ամսվա ընթացքում (հունիսին) խորհրդարանին ներկայացնել կառավարության ծրագրի կատարման մասին զեկույց:
Նշված զեկույցը կանոնակարգի համաձայն գրավոր տեսքով պետք է ներկայացվի խորհրդարանին ոչ ուշ, քան հունիսի 1-ը:
Վարչապետի զեկույցի հստակ ժամկետը վարչապետի հետ որոշում է խորհրդարանի բյուրոն: