
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վաղը կմեկնի Ադրբեջան:
Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ, վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցերը տեղի կունենա Վրաստանի հարևան երկրներում, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են, ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրա-տնտեսական ուղղություններով:
Հոկտեմբերի 9-ին Վրաստանի կառավարության ղեկավարը կայցելի Ադրբեջան, հաջորդ շաբաթ կկայանա նրա այցը Հայաստան: Բացի այդ, նախատեսվում է նաև վարչապետի այցը Թուրքիա, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին:
739