
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: