
Վրաստանի վարչապետը քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել` աջակցության, ճիշտ ըմբռնման և սահմանված պահանջներին ենթարկվելու համար։
Ըստ Գախարիայի` որքան շատ մարդ դիմակ կդնի, այնքան շատ աշխատատեղ կպահպանվի, իսկ երկրի տնտեսությունն ավելի արագ կզարգանա։
«Պետք է պահպանենք այն ձեռքբերումները, որ ունենք։ Օրինակ` վերջին երկու շաբաթվա, երբ մենք տարրական նպատակային սահմանափակումների արդյունքում նախ կարողացանք կայունացնել , ապա նվազեցնել վարակվողների թիվը։ Հետքովիդային տնտեսությունը լրիվ այլ է լինելու, և ինչպես կառավարությանը, այնպես էլ բիզնեսին հարկավոր է վերափոխել ամեն ինչ», — ասել է Գախարիան։
662