
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 5-14-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հաղորդում է կառավարության լրատվության վարչությունը:
Կառավարության ղեկավարը Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում և Դալլասում հանդիպումներ կանցկացնի: Վարչապետը խոշորագույն ընկերությունների ղեկավարներին կներկայացնի Վրաստանի ներդրումային միջավայրը և կխոսի տարբեր ոլորտներում երկրի առաջատար դիրքերի մասին:
Այցի շրջանակներում վարչապետը կայցելի նաև Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Միացյալ Նահանգների գործադիր և օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչապետը ելույթ կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության ամենամյա կոնֆերանսին, որը հյուրընկալում է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը:
Վաշինգտոն կատարած այցի ավարտին Մամուկա Բախտաձեն կմասնակցի Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, որտեղ հրավիրված կլինեն ԱՄՆ կառավարության անդամները, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ: