
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կորոնավիրուսից ապաքինվել է: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի կառավարության աշխատակազմը:
Տեղեկության համաձայն, Ղարիբաշվիլին իրեն արդեն լավ է զգում և այսօրվանից վերադառնում է իր գործունեությանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս հաստատվել էր ապրիլի վեցին: