Ըստ վրաստանյան լրատվամիջոցների՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր՝ սեպտեմբերի 2-ին կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու վերաբերյալ հայտարարություն կանի:
Տարածված տեղեկատվության համաձայն, Մամուկա Բախտաձեն 15:00-ին հայտարարություն կանի, ինչից հետո կհանդիպի թոք-շոուների հաղորդավարների հետ:
Ծրագրո՞ւմ է արդյոք վարչապետը պաշտոնաթող լինել և արդյո՞ք կայանալիք մամուլի ասուլիսը դրա հետ կապված կլինի, վարչապետի լրատվական ծառայությունից չեն մեկնաբանել:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել են խորհրդարանական մեծամասնությունից, կառավարության ներսում կշարունակվեն կադրային փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցությունները:
Տարբեր աղբյուրներում տարածված տեղեկությունների համաձայն, վարչապետի պաշտոնում Բախտաձեին կփոխարինի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, իսկ ՆԳ նախարարի պաշտոնին կվերադառնա Իրակլի Ղարիբաշվիլին: .