Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։
Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրակլի Կոբախիձեին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախատեսվում են դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որոնցից հետո վարչապետները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կոբախիձեն մեկնել էր Ադրբեջան, հանդիպել էր վարչապետ Ալի Ասադովի հետ։ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ զրույցի հիմնական թեմաներն են եղել հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, երկկողմ հարաբերությունների խորացումը և տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղությանն ու կայունությանը նպաստելը։
Կոբախիձեն վարչապետի պաշտոնում առաջին այցը կատարել է Բրյուսել։
Փետրվարի 23-ին Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։