
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հարվարդի համալսարանում վրացագիտության ծրագրի շրջանակներում դասընթացներ կվարի: Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի խոսքով, 2022 թվականին Հարվարդի համալսարանի Դեվիսի կենտրոնը սկսում է վրացագիտության ծրագիր ու հենց այնտեղ փետրվարին, Ղարիբաշվիլին կկարդա առաջին դասախոսությունը։
«Սա չափազանց կարևոր իրադարձություն է մեր երկրի համար։ Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան խորապես ծանոթանալ Վրաստանի պատմությանը, մշակույթին, գրականությանը, քաղաքականությանը»,- ասել է Չխենկելին: