
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրիանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները։ Ընդգծվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների հաջող համագործակցությունը տարբեր ուղղություններով, և պատրաստակամություն է հայտնել էլ ավելի խորացնելու առկա արդյունավետ համագործակցությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ասոցացված եռյակի երկրների Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Ուշադրություն է դարձվել Եվրոպական խորհրդի առաջարկությունների կատարմանը, արդեն իսկ ձեռնարկված քայլերին և գործողությունների ծրագրին։
Այս տեղեկությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը։