Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել են տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և երկարաժամկետ բարիդրացիական հարաբերությունները։
Նշվել է, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը երկկողմ հարաբերությունները տեղափոխեց որակապես այլ մակարդակ։
«Ընդգծվել է տարբեր ոլորտներում կապերի հետագա խորացման ներուժը և դրա լիարժեք օգտագործման կարևորությունը։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին։
Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի ամուր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են երկու երկրների կառավարությունների անդամները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, այսօր՝ մարտի 25-ին Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ՀՀ: Երկու երկրների վարչապետերը դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, որից հետո համատեղ ասուլիս են ունեցել:
ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ այստեղ: Վրաստանի վարչապետի հայտարարությունը՝ այստեղ:
Տարածաշրջանային գործընթացները Կոբախիձե-Փաշինյան հանդիպման օրակարգում