Թեև ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ առաջիկայում Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, սակայն «Ալիք մեդիան» ճշտեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Sputnik Georgia-ն հայտնում է, որ Մամուկա Բախտաձեն Նիկոլ Փաշինյանի հետ միասին հունիսի 28-ին կբացի հայ-վրացական բիզնեսֆորումը, որը տեղի կունենա Դիլիջան քաղաքում: Սակայն «Ալիք մեդիային» ՀՀ կառավարության մամլո ծառայությունից հայտնեցին, որ Բախտաձեի՝ Հայաստան այցի մասին առայժմ տեղեկատվություն չունեն։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին, երկարատև ընդմիջումից հետո Երևանում տեղի կունենա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Վրացական պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման գծով փոխնախագահ Մայա Ցկիտիշվիլին:
Այս հանդիպմանը կողմերը համաձայնեցին, երբ մայիսի 3-ին տեղի ունեցավ հայ-վրացական հանդիպումը:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետ ընտրվելու մեկ տարվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ալիք մեդիայի» այն հարցին, թե Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը նշվեց, որ կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի մակարդակի: Հարցին թե առկա են արդյոք թվեր ու առաջընթաց մատնանշող գործընթացներ, ՀՀ Վարչապետը նշել էր, որ հունիսին նախատեսում են հայ-վրացական միջկառավարական խորհրդի նիստ: