Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձի միջոցով կոչ է ուղել վրացի արտագաղթյալներին։ Նա կոչ է արել, անկախ բնակության վայրից խորհրդարանական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 26-ին մասնակցել ընտրություններին և «կանգնել այնտեղ, որտեղ Վրաստանի ապագան է»։
«Վրաստանի վաղվա ապագան ձեր ձեռքերում է. մենք պետք է որոշենք՝ Վրաստանը կլինի իսկապես անկախ, եվրոպական, ազատ և ժողովրդավարական երկիր, թե՞ կվերադառնա անորոշ անցյալ՝ Ռուսաստանի ազդեցության տակ», — ասել է Վրաստանի նախագահը։
Նախագահն իր տեսաուղերձում նշել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները որոշիչ են, ուստի և Վրաստանի բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև արտասահմանում ապրողների մասնակցությունը կարևոր է։
Թե ինչպես կարելի է ընտրություններին մասնակցել արտասահմանից, կարդացեք ստորև՝
Արտերկրից Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարգը