«Վրացական երազանք»-ի հայտարարության հիմնական ուղերձները

«Վրացական երազանք»-ը հերթական հայտարարությունն է տարածել, որում փորձագետների ու օգտատերերի գնահատմամբ՝ դավադրության տեսություններ է մշակել` ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին մեղադրելով Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու մտադրության մեջ։ Սա կուսակցության քաղխորհրդի՝ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո առաջին և ծավալուն (1205 բառ) հայտարարությունն է։

Կուսակցության քաղխորհրդի անունից տարածված հայտարարությունը կրկնում է «Վրացական երազանք»-ի առաջնորդների՝ «Գլոբալ պատերազմի կուսակցության» և Deep State-ի (իշխանության մի տեսակ է, որը կազմված է իշխանության պոտենցիալ գաղտնի և չարտոնված ցանցերից, որոնք գործում են անկախ պետության քաղաքական ղեկավարությունից՝ հետապնդելով իրենց սեփական օրակարգը և նպատակները) մասին մինչ այժմ արված հրապարակային հայտարարությունները։ Միակ տարբերությունը ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնի մասին հատվածն է.

«Ջո Ուիլսոնը Deep State-ի ամենադաժան դրսևորումներից է՝ զրոյական քաղաքական մշակույթ ունեցող, դեգրադացված քաղաքական գործիչ, որ կոպտորեն սպառնում է պատժել մեզ, եթե չգնանք դեպի պատերազմ»,-ասված է քաղխորհրդի հայտարարության մեջ:

Նույն հայտարարության մեջ վրաց ժողովուրդը և «Վրացական երազանք»-ի կառավարությունը նշվում են մեկ համատեքստում՝

«Ոչ ոք չի կարող ստիպել Վրաստանի կառավարությանը՝ զոհաբերել երկիրն ավերիչ պատերազմի համար, նույնիսկ պատժամիջոցների գնով։ Վրաց ժողովուրդը թույլ չի տա Վրաստանի ուկրաինացումը ցանկացած պատժամիջոցների գնով»:

Միևնույն ժամանակ «Վրացական երազանք»-ի հայտարարության մեջ 12 անգամ հիշատակվում է «Գլոբալ պատերազմի կուսակցությունը», 25 անգամ՝ Deep State-ը։

Հիշեցնենք, Հանրապետական ​​կոնգրեսական և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը վերջերս ակտիվորեն զբաղվում է «Վրացական երազանք»-ի առաջնորդների, այդ թվում՝ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցով։

Անհապաղ պատժամիջոցներ «Վրացական երազանք»-ի դեմ. Ջո Ուիլսոն

Ուիլսոնը Թրամփի վարչակազմին նոր պատժամիջոցների կոչ է անում