Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության աշխատակազմի մամլո ծառայությունը:
Նրանց տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ գոյություն ունեցող իրավիճակը, ընդգծել կրակի դադարեցման լիամասշտաբ համաձայնության հասնելու կարևորությունն ու հույս հայտնել, որ դրա իրագործման ընթացում դրական դինամիկա կպահպանվի:
«Վարչապետներն ընդգծել են Հարավային Կովկասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը՝ հանուն տարածաշրջանում երկրների կայունության ու զարգացման»,- նշված է հայտարարության մեջ: