
Ըստ Gallup International-ի ուսումնասիրության` Վրաստանն ու Հայաստանը այն երկրների հնգյակում են, որտեղ ամենաբազմաքանակն են այն քաղաքացիները, որ հայտարարում են իրենց պատրաստակամության մասին` կռվել հանուն իրենց երկրի, եթե պատերազմ լինի։
Հնգյակը գլխավորում է Հայաստանը. տվյալների համաձայն` ՀՀ-ում հարցված քաղաքացիների 96 տոկոսը պատրաստ է կռվել հանուն հայրենիքի պաշտպանության։ Վրաստանում վերոնշյալ թիվը հասնում է 83 տոկոսի։
Հնգյակը ներկայացնում ենք ստորև․
- Հայաստան՝ 96 տոկոս,
- Սաուդյան Արաբիա՝ 94 տոկոս,
- Ադրբեջան՝ 88 տոկոս,
- Պակիստան՝ 86 տոկոս,
- Վրաստան՝ 83 տոկոս։
Ներկայացնենք նաև այն երկրների հնգյակը, որոնք իրենց երկրի դեմ մղված պատերազմում պայքարելու պատրաստակամության մասին հարցին հիմնականում պատասխանել են` ոչ.
- Իտալիա՝ 78 տոկոս,
- Ավստրիա՝ 62 տոկոս,
- Գերմանիա՝ 57 տոկոս,
- Նիգերիա՝ 54 տոկոս,
- Իսպանիա՝ 53 տոկոս։