Ապրիլի 4-ին է ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանշային աղյուսակը: Վրաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը:
Վրաստանի հավաքականը մարտ ամսին անցկացրեց երկու հանդիպում, որոնցից երկուսում պարտություն կրեց: Եվրո 2020 որակավորման փուլի D խմբում վրացիները զբաղեցնում են վերջին հորիզոնականը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, նահանջ է գրանցվել 5 կետով և այժմ ազգային հավաքականը գտնվում է 106-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականը ևս Եվրո 2020 որակավորման փուլի երկու խաղերում պարտություն կրեց և խմբում նախավերջինն է:
Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակին, առաջին տեղում է Բելգիայի հավաքականը, երկրորդում՝ աշխարհի չեմպիոն Ֆրանսիան է: Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Բրազիլիայի ընտրանին: