Վրաստանի Առաջին Դեմոկրատական Հանրապետության 100 ամյակը նշվեց նաև Հայաստանում։ Տոնի առթիվ այս օրերին մի շարք միջոցառումներ են անցկացվել՝ միավորելով ինչպես Հայաստանում ապրող վրացիներին, այնպես էլ Վրաստանի մշակույթով ու պատմությունով հետաքրքրված հայերին։
Մայիսի 25-ին Վրաստանի Դեսպանության նախաձեռնությամբ, Թբիլիսիի Պետական Համալսարանի Պրոֆեսոր Գիորգի Օթխմեզուրին Երևանի Պետական Համալսարանում կարդաց դասախոսություն «Վրաստանի Անկախության 100 տարվա ճանապարհ» խորագրով:
Ավելի ուշ Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Վրաստանի Անկախության և Առաջին Դեմոկրատական հանրապետության 100 ամյակին նվիրված ընդունելություն: Պատվավոր հյուրն էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ընդունելության ընթացքում ցուցադրվեցին վրացի դիզայներ Մանանա Զարիձեի ձեռքի աշխատանքները, իսկ վրացական բանահյուսության «Մրավալժամիերի» քառյակը կատարեց վրացերեն երգեր:
«Մրավալժամիերի» քառյակի կատարումները Երևանում հնարավոր եղավ ունկնդրել նաև մայիսի 26-ին՝ հայ կատարողների մասնակցությամբ տեղի ունեցած համերգի ժամանակ։ Երևանի պետական համալսարանի դահլիճում այս խմբի յուրօրինակ մատուցմամբ կատարումները տպավորեցին ունկնդրին։