
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության («SaqStat») տվյալով` 2020-ին Վրաստանի տնտեսությունը նվազել է 6.1%-ով։
Այս մասին տեղեկացրել է ծառայության ղեկավար Գոգիտա Թոդրաձեն։
2020-ի դեկտեմբերին Վրաստանի տնտեսության անկումը կազմել է 7.9%։
Անկման միջին ցուցանիշը վերջին 12 ամիսների ընթացքում կազմել է -6,1%։