Այս տարի Վրաստանի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են նոր կարգով: Մասնավորապես` նորամուծություն է գենդերային քվոտաների ներդրումը:
Այս ընտրություններում կուսակցությունների ցուցակների յուրաքանչյուր երրորդ տեղը պետք է զբաղեցնեն կին թեկնածուները:
Այս կարգը չի կիրառվել 2017 թվականի ընտրություններում: Հետո ներդրվել էր կարգավորում, ըստ որի ՝ կուսակցություններին, որոնց ցուցակներում յուրաքանչյուր երրորդ թեկնածուն կին է լինելու, տրամադրվելու էր լրացուցիչ ֆինանսավորում:
2017 թվականի ընտրությունների արդյունքներով` Թբիլիսիի Սակրեբուլոյի 50 պատգամավորներից միայն 10 -ն էր կին, իսկ համամասնական ցուցակում ընդգրկված 25 պատգամավորներից միայն 4 –ը:
Նոր ընտրացուցակներով`
«Վրացական երազանք» -10 թեկնածուներից 3 կին
«Գիրչի. Ավելի շատ ազատություն»-10 թեկնածուներից 3 կին
«Աննա Դոլիձե` ժողովրդի համար»-10 թեկնածուներից 5 կին
«Երրորդ ուժ»- 10 թեկնածուներից 3 կին
«Եվրոպական Վրաստան»- 10 թեկնածուներից 3 կին
«Միացյալ ազգային շարժում-10 թեկնածուներից 4 կին
«Քաղաքացիներ» — 10 թեկնածուներից 5 կին
«Հայրենասերների դաշինք»- 10 թեկնածուներից 3 կին
«Լելո»-10 թեկնածուներից 3 կին
Լեյբորիստական կուսակցություն- 10 թեկնածուներից 4 կին
«Գիորգի Գախարիա. Վրաստանի համար»- 10 թեկնածուներից 3 կին
«Էլեն Խոշտարիա — Դրոա» -10 թեկնածուներից 5 կին
«Գիրչի» — 10 թեկնածուներից 3 կին