
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին խորհրդարանի լիագումար նիստում, որտեղ քննարկվում էր նաև նախարարության առաջիկա ծրագրերը, հայտարարել է, որ Վրաստանի տեխնիկական համալսարանում (GTU) նախատեսվում է լեռնային ֆակուլտետ բացել:
«Մենք պարբերաբար անդրադառնում ենք լեռնային ենթակառուցվածքների կարիքներին: Բացի այդ, նաև փորձում ենք գտնել սոցիալական կարիքները, որոնց բացահայտման և զարգացման համար անհրաժեշտ են հստակ քայլեր», — հայտարարել է Ցքիտիշվիլին՝ հավելելով, որ նախատեսված է նաև 2019-2020 թթ. արևային վահանակների միջոցով ապահովել ինտերնետային հասանելիություն և դեռևս առանց հոսանքի մնացած ընտանիքների լուսավորումը: