Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բուդապեշտում ընթացող Պահպանողական քաղաքական գործողությունների (CPAC) տարեկան համաժողովում ասել է, որ Վրաստանի տեղը Եվրոպայում է, և Վրաստանն արժանի է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին:
Ըստ վարչապետի՝ Վրաստանը Եվրոպայից հեռատես ու արդար որոշում է ակնկալում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ։
«Ազատության իդեալն է, որ դարեր շարունակ մղում է Վրաստանին ձգտել եվրոպական ազգերի ընտանիքի լիիրավ անդամ դառնալ: Մեր կառավարության իրականացրած լայնածավալ բարեփոխումների արդյունքում այսօր մենք ավելի քան երբևէ մոտ ենք այդ նպատակին։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել օրենքի և ժողովրդավարության, տնտեսական առաջընթացի ու սոցիալական արդարության ապահովման համար»,- ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշել է՝ վիզաների ազատականացումը, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը և ազատ առևտրի համաձայնագիրը ներկայիս կառավարության ձեռքբերումներն են:
«Այսօր մենք Եվրոպայից ակնկալում ենք հեռատես և արդար որոշում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ։ Սա կլինի մեր կառավարության և ժողովրդի միասնական ջանքերի արժանի ճանաչում»::
Իշխանությունները վարում են երկվեկտոր քաղաքականություն. փորձագետներ