Վրաստանի հավաքականի հարձակվող, Իտալական «Նապոլիի» խաղացող Խվիչա Կվարացխելիան սոցցանցում Վրաստանի Եվրաինտեգրմանը աջակցող գրառում է արել՝ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագիծը համարելով «ռուսական օրենք»:
«Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա է։ Եվրոպական ճանապարհը միավորում է մեզ։ Առա՛ջ դեպի Եվրոպա, Խաղաղություն Վրաստանին», — գրում է նա։
Նման գրառումներ և «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագծին դեմ հայատրարություններ են տարածել Վրաստանի հավաքականի այլ ֆուտբոլիստներ ևս։
Այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանի մոտ ցույցն արդեն մեկնարկել է ընդդեմ «ռուսական օրենքի»։
Ապրիլի 16-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքում, հատուկ նշանակության ջոկատայինները «պղպեղի սփրեյ» են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Հանրահավաքի մասնակիցները իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պահանջում են հետ կանչել «գործակալների օրենքը»: