Վրաստանում ընդունելության քննությունների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ են անցկացվում

Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դիմորդների համար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում: Կենտրոնից հայտնում են, որ արդեն բաց դռների օրեր են անցկացվել Գորիում, Ախալցիխեում և Ախալքալաքում:

Հանդիպմանը կենտրոնի ներկայացուցիչները դիմորդներին և հետաքրքրված անձանց ներկայացնում են միասնական ազգային քննությունների գրանցման և այլ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը:

2019-ի ընդունելության քննությունների գրանցումը մեկնարկել է մարտի 12-ին, կշարունակվի մինչև ապրիլի 3-ը՝ ժամը 18:00-ն:

Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների համար հայերեն և ադրբեջաներեն լեզուներով հրատարակվել է հատուկ օրացույց, որտեղ մանրամասն տեղեկատվություն կա գրանցման ժամկետների և քննությունների հետ կապված այլ կարևոր ամսաթվերի վերաբերյալ: Օրացույցները կտրվեն դպրոցներին և ռեսուրս կենտրոններին:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը տեղեկատվական հանդիպումներ է նախատեսում անցկացնել Վրաստանի տարբեր քաղաքներում: