Վրաստանի փոստը բաժանորդներին նախազգուշացնում է չհավատալ տարածված կեղծ տեղեկատվությանը, ըստ որի փոստի կայքի միջոցով հնարավոր է կատարել բանկային գործողություններ։
«Տարբեր խարդախ խմբեր տարածում են կեղծ տեղեկատվություն, թե Վրաստանի փոստի կայքի միջոցով հնարավոր է կատարել միջազգային դրամական փոխանցումներ» — նշված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի փոստը կոչ է անում չհավատալ նման լուրերին, չտրամադրել բանկային տվյալներ։