ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով նախկին գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը X սոցիալական հարթակում արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հարձակվում խաղաղ ցուցարարների վրա:
Ըստ Քարփենթերի՝ Վրաստանում իրավիճակը մտահոգիչ է.
«Այն, ինչ կատարվում է Վրաստանի փողոցներում, անհանդուրժելի է. ռեժիմի հրոսակները դաժան ծեծի են ենթարկում ցուցարարներին։ Այս կառավարության օրոք Վրաստանը երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը»,- գրել է Քարփենթերը։