2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 5 մլրդ 434 մլն դոլար: Վրաստանի Ֆինանսների նախարարության տվյալներով, 2017-ի համեմատ հիշյալ ցուցանիշը 256 մլն դոլարով ավելի է:
Միևնույն ժամանակ դոլարի և լարիի փոխարժեքի տատանումներից ելնելով Վրաստանի պետական պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 1 մլրդ 124 մլն լարիով: