Վրաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են ազատվել ինչպես իրենց պատկանող, այնպես էլ իրենց կողմից օգտագործվող գույքի համար վճարվող հարկից:
Բացի այդ, հարկային արտոնություններ են կիրառվելու վարձակալությամբ տրված հողերի համար, գույքն օգտագործվում է կրթական գործունեության նպատակով:
Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» խմբակցության պատգամավորներ Շալվա Պապուաշվիլին, Գիորգի Ամիլախվարին, Թամար Թալիաշվիլին և Մարիամ Լաշխին են: Ըստ նախաձեռնության հեղինակների` հարկային արտոնությունները ոչ միայն կբարելավեն համալսարանների ֆինանսական վիճակը, այլ նաև հնարավորություն կտան միջոցներն օգտագործել` կրթության որակը բարելավելու և պանդեմիայով պայմանավորված մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակով:
Օրինագծի կատարման տարում և հաջորդ երեք տարիներին քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասը կկրճատվի մոտ 11,9 միլիոն լարիով, տարեկան ազդեցությունը կկազմի 2.97 մլն լարի: