
2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցում է 6,761 մլրդ դոլարը, այսինքն 22,231 մլրդ լարին, ինչը 3,172 մլն դոլարով ավել է, քան նախորդ ամիս: Օգոստոսի 31-ի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցում էր 6,758 միլիարդ դոլարը:
Վրաստանի խոշորագույն վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB); Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ասոցիացիան (IDA) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (IBRD):
Մասնավորապես, IDA-ին Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 909,533 մլն դոլար, IBRD-ին՝ կազմում է 1,066 միլիարդ դոլար, իսկ Ասիական զարգացման բանկի (ADB) պարտքը գերազանցում է 1,412 միլիարդ դոլարը: