Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 140,282 մլն դոլարով:
Տվյալների համաձայն, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 8,345 մլրդ դոլարը, այսօրվա փոխարժեքով` գերազանցել է 22,549 մլրդ լարին։ Ըստ ֆիննախի՝ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ, պարտքի չափը կազմում էր 8,205 մլրդ դոլար, այն ժամանակվա փոխարժեքով՝ 25,416 մլրդ լարի։
Հարկ է նշել, որ 2022 թվականի նոյեմբերին պետական արտաքին պարտքը կազմել է 7,918 մլրդ դոլար կամ այն ժամանակվա փոխարժեքով` 21,501 մլրդ լարի։
2022 թվականի դեկտեմբերի դրությամբ, Վրաստանի ամենամեծ վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB), Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Զարգացման միջազգային բանկը (IBRD): Ըստ տվյալների՝ EIB-ին պարտքը կազմում է 919,651 մլն դոլար, IBRD-ին պարտքը գերազանցում է 1,304 մլրդ դոլարը, իսկ ADB-ին՝ 2,072 մլրդ դոլարը։