
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հերքում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ՊԱԾ-ի տարածած հայտարարությունը: Նշենք, որ Ցխինվալին հայտարարել էր, թե Վրաստանի կողմից վերահսկվող տարածքից իրենց ուղղությամբ կրակ է բացվել: ՊԱԾ-ից հայտարարել են, որ նշված հայտարարությունը հերթական ապատեղեկատվությունն է:
«Սա հերթական ապատեղեկատվությունն է ու սադրիչ հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից: