Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհավորել է Աշոտ Սմբատյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել։
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին։ Նշվել է, որ Վրաստանը աջակցում է հավասարակշռված քաղաքականությանը, որը նպաստում է տարածաշրջանի կայունությանը։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերն ու ապագա ծրագրերը։