Վրաստանի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին պաշտոնական այցով Ադրբեջանում է:

Վրաստանի ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախատեսվում է Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կհանդիպեն դեմ առ դեմ, որից հետո ընդլայնված կազմով կքննարկվեն պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները։

«Պաշտոնական հանդիպումներից առաջ պաշտպանության նախարարը Բաքվի «Պատվո ծառուղում» հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա կնոջ՝ ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի շիրիմներին: Իրակլի Չիքովանին պատվիրակության ուղեկցությամբ ծաղիկներով զարդարել է նաև հերոսների հուշահամալիրը և «Անմար կրակի» հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին»,- հայտնում են Վրաստանի ՊՆ-ից: