
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան գտնվում է Բրյուսելում, որտեղ այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը:
Լևան Իզորիան կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և նրա տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին: Պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, կքննարկվեն ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններին, Վրաստանի դերը Սև Ծովի տարածաշրջանի կայունության հաստատմանը, պաշտպանության բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր։ Խոսվելու է նաև մարտին պլանավորված ՆԱՏՕ-Վրաստան NATO-GEO EXERCISE 2019 զորավարժությունից, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան:
Բրյուսել այցի շրջանակներում Լևան Իզորիան կհանդիպի նաև Լիտվայի, Ռումինայի, Բուլղարիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ, և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Կեյ Բեյլի Հաչիսոնի հետ: