Փետրվարի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երևան:
Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան պաշտպանության գերատեսչությունների միջև 2019 թվականին համագործակցելու մասին երկկողմ համաձայնագիր կկնքեն Երևանում։ Այս մասին հայտնում է Sputnik-Armenia լրատվականը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է բարձր մակարդակի փոխայցեր կազմակերպել, համագործակցել պաշտպանական կրթության ու իրավունքի ուղղությամբ։
Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Իզորիայի առաջին այցը կլինի Հայաստան։
Հայաստանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև վերջին անգամ երկկողմ համաձայնագիր է կնքվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի միջև 2016 թվականին Թբիլիսիում։
Համաձայնագրերը ստորագրել են համագործակցության հետևյալ ուղղություններով` փորձի փոխանակում, ռազմական կրթություն, բժշկություն, ռազմական ոստիկանություն։