Վրաստանի պաշտպանության նախարարը հյուրընկալել է ադրբեջանցի գործընկերոջը

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն Դավիթ Աղմաշենեբելիի անվան պաշտպանության ակադեմիայում հյուրընկալել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։

Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ, պաշտպանության ազգային ակադեմիայի ռեկտոր, բրիգադային գեներալ Մամիա Բալախաձեն երկու երկրների պաշտպանության նախարարների հետ զրուցել է ռազմական ակադեմիայի հնարավորությունների մասին։ Նա հյուրերին ցույց է տվել Պաշտպանության ազգային ակադեմիայի ուսումնական լաբորատորիաները, բուժհաստատությունը, գրադարանը, թանգարանը, մարզադահլիճները և կուրսանտների կենսապայմաններին։

Ավելի ուշ պաշտոնյաները հետևել են եռակողմ մարզական միջոցառումներին, որոնց մասնակցել են ադրբեջանցի, թուրք և վրացի կուրսանտները:

Պաշտպանության ազգային ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա են եղել ՊԲ հրամանատարի տեղակալները, Վրաստանում Ադրբեջանի դեսպանը, պաշտոնատար այլ անձինք։