Վրաստանի պահուստները նվազել են

Այս տարվա հոկտեմբերին Վրաստանի պաշտոնական պահուստային ակտիվները մեկ ամսում նվազել են 627,5 մլն դոլարով՝ հասնելով 4,08 մլրդ դոլարի։

Դրանցից արտարժութային պահուստները նվազել են 640,5 մլն-ով, ոսկու միջազգային պահուստներն աճել են 24 մլն-ով։

Վերջին անգամ արժութային պահուստներն այս մակարդակում եղել են 2022 թվականի մարտին։