Վրաստանի պահպանվող տարածքներ մուտքավճարը թանկանում է

2024 թվականի մարտի 1-ից Վրաստանի պահպանվող տարածքներ մուտքի տոմսերի արժեքը կբաձրանա, հայտնում է Պահպանվող տարածքների գործակալությունը։

Գների բարձրացումը գործակալությունում բացատրում են իրենց գործունեության արդյունավետության բարձրացմամբ։ Հայտարարության մեջ կարդում ենք, որ մինչև 6 տարեկան երեխաները պահպանվող տարածքներ մուտք կգործեն անվճար, իսկ 6-18 տարեկանների մուտքի արժեքը կպահպանվի՝ 5 լարի 50 թեթրի:

Պահպանվող տարածքների մուտքի տոմսերի գները հետևյալ կերպ են բարձրացել.

Մարտվիլիի կիրճ

  • Վրաստանի քաղաքացիներ՝ 10,35 լարիի փոխարեն 12 լարի,
  • Օտարերկրյա քաղաքացիներ՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի,
  • Նավով զբոսանք՝ 15 լարիի փոխարեն 20 լարի:

Օկացեի կիրճ

  • Վրաստանի քաղաքացիներ՝ 9,20 լարիի փոխարեն 12 լարի,
  • Օտարերկրյա քաղաքացիներ՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի,

Օկացեի (Կինչխա) ջրվեժ

  • Վրաստանի քաղաքացիներ՝ 10,35 լարիի փոխարեն 12 լարի,
  • Օտարերկրյա քաղաքացիներ՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի:

Պրոմեթեի քարանձավ

  • Վրաստանի քաղաքացիներ՝ 11,50 լարիի փոխարեն 12 լարի,
  • Նավով զբոսանք՝ 11,50 լարիի փոխարեն 13 լարի,
  • Օտարերկրյա քաղաքացիներ՝ 23 լարիի փոխարեն 25 լարի,
  • Նավով զբոսանք՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի:

Սաթափլիա

  • Վրաստանի քաղաքացիներ՝ 8 լարիի փոխարեն 10 լարի,
  • Օտարերկրյա քաղաքացիներ՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի:

Նավենեխևիի քարանձավ

  • Վրաստանի քաղաքացիները՝ մնում է անփոփոխ՝ 8 լարի,
  • Օտարերկրյա քաղաքացիներ՝ 11,50 լարիի փոխարեն 12 լարի: