
Փետրվարի 20-22-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևոտ եղանակ։ Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։
Քարթլիում առանձին վայրերում կդիտվի անձրևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում տեղ-տեղ ձյուն է կտեղա։ Օդի ջերմաստիճանը կլինի -1, +1 աստիճան։