Վրաստանի որոշ դպրոցներում տնօրենի թեկնածուներ են առաջադրվել

Վրաստանի որոշ հանրակրթական դպրոցների հոգաբարձուների խորհրդի համար առաջադրվելիք տնօրենի թեկնածուների և համապատասխան դպրոցների ցուցակը հաստատվել է, տեղեկացրել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը:

Դպրոցների ցանկը, որտեղ արդեն իսկ առաջադրվել է տնօրենների թեկնածությունը, հասանելի է այստեղ: Տնօրենի թեկնածուն պետք է իր մասին տեղեկությունը ստուգի ցուցակում՝ օգտագործելով եզակի վեցանիշ կոդ (այն կոդը, որը ստացել է գրանցման ժամանակ — հեղ.)։

Նախարարության նախադպրոցական և հանրակրթության զարգացման վարչությունն ընտրված թեկնածուների ցուցակը հաստատելուց հետո 5-օրյա ժամկետում պետք է ապահովի թեկնածուի առաջադրումը համապատասխան հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդին: Համապատասխան հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհուրդը առաջադրված թեկնածուներից 6 տարի ժամկետով տնօրեն է ընտրում թեկնածուի առաջադրումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Տնօրենի թեկնածուներն իրենց ծրագրերը հոգաբարձուների խորհրդին պետք է ներկայացնեն հանրային ժողովի ժամանակ: Տնօրենի թեկնածուն` մինչ տնօրեն ընտրվելը, հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդին է ներկայացնում նաև.

  • Վրաստանի քաղաքացու անձնագիր կամ անձնագրի պատճենը,
  • լուսանկար,
  • բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • տեղեկանք առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժի, այդ թվում՝ կրթության ոլորտում առնվազն մեկ տարվա դասավանդման ստաժի մասին,
  • բժշկա-թմրամիջոցների փորձաքննության եզրակացությունը,
  • դատված չլինելու մասին տեղեկանք,
  • տեղեկանք սեռական ազատության և այս ուղղությամբ հանցագործություն չկատարելու մասին,
  • իրավունքի վերացման մասին ծանուցում,
  • հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդի սահմանած այլ փաստաթղթեր (եթե կան — հեղ.):

Հիշեցնենք. ԿԳԵ նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթի շրջանակներում հարցազրույցի փուլը սկսվել էր մարտից: