Վրաստանի 20 դպրոցներում այս տարի դասերը կմեկնարկեն երկու շաբաթ ուշ:
«Վրաստանի դպրոցներում 2019-2020թթ. ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: Վրաստանի շուրջ 700 դպրոցներ նոր ուսումնական տարում դռները կբացեն լիարժեք կամ մասնակի վերանորոգմամբ», — ասված է Կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Հետաձգված դասապրոցեսով դպրոցներում աշակերտները դպրոց կհաճախեն նաև շաբաթ օրերին։
Ըստ նախարարության, դպրոցների ղեկավարությունը համապատասխան տեղեկատվությունը կտրամադրի ծնողներին: