Հունիսի 20-ի բողոքի ակցիան, դատավորների ընտրությունը, նախագահի համաներման որոշումները և օկուպացված տարածքներում առկա իրավիճակը։ Այս հարցերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ զեկույց է հրապարակել:
Օմբուդսմենի զեկույցում, որը Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն է վերաբերվում, կարևոր հարցերից մեկը հունիսի 20-21-ի ակցիայի ցրումն է:
Նինո Լոմջարիան ուշադրություն է դարձրել ակցիան ցրելիս անհամաչափ ուժ կիրառելուն և իրավապահների կողմից լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմանը:
Լոմջարիան խոսել է նաև նոյեմբերի 18-ի և 26-ի ակցիաները ցրելու մասին՝ նշելով, որ այս անգամ համեմատաբար մեղմ միջոցներ են կիրառվել, սակայն հարցեր են ծագում նպատակին հասնելու համար օգտագործված միջոցների համաչափության վերաբերյալ: