Եվրախորհրդի տվյալներով՝ Վրաստանի օկուպացված տարածքներում տրված ռուսական անձնագրեր ունեցողները չեն կարողանա Շենգենյան վիզա ստանալ և հատել եվրոպական սահմանները։
Եվրադեսպանները նման որոշում են կայացրել նաև Ուկրաինայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի կողմից տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերի վերաբերյալ։
Եվրախորհրդի տվյալներով՝ նախատեսվում է հարցը քննարկել Եվրախորհրդարանում, վերջինս, հավանաբար, առաջիկայում կհաստատի որոշումը, որից հետո փոփոխությունն ուժի մեջ կմտնի: