Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին France Inter-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինային աջակցության և Վրաստանի կառավարության ու Ռուսաստանի հարաբերությունների մասին։
Նախագահը նշել է, որ Վրաստանի ողջ բնակչությունն Ուկրաինայի կողքին է, իսկ կառավարությունը փորձում է զգույշ լինել։
«Երկրի ողջ բնակչությունն Ուկրաինայի կողքին է։ Դրանում կասկած չկա։ Երբ կարիք կա, մարդիկ դուրս են գալիս փողոց։ Եթե գաք Վրաստան, կտեսնեք, որ պատերը պատված են ուկրաինական դրոշներով ու կարգախոսներով, ինչը Պուտինին դուր չի գա։
Բնակչության կեցվածքը լիովին թելադրված է այն հանգամանքով, որ այսօր Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից…»,- ասել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին նշել է, որ ինքը նույնպես լիովին աջակցում է Ուկրաինային: