Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում Վրաստանի օդանավակայաններն ընդունել են 2,5 միլիոն ուղևոր, ինչը գրեթե համընկնում է մինչև համաճարակը գրանցված ցուցանիշի հետ, ասվում է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:
- Թբիլիսիի միջազգային օդանավակայան՝ 1 միլիոն 566 հազար 251 ուղևոր։ Սա 2019 թվականին սպասարկված ուղևորների թվի 84 տոկոսն է։
- Քութայիսիի միջազգային օդանավակայան՝ 667 հազար 305, 83 տոկոսով։
- Բաթումիի օդանավակայան՝ 236 հազար 444 ուղևոր։ Ուղևորափոխադրումների վերականգնում` 96 տոկոսով։
Տարեսկզբից Վրաստանի օդանավակայաններում իրականացվել է 8556 չվերթ։ Սա գրեթե մեկ երրորդով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։