Վրաստանում ուժի մեջ է մտել նոր պետական բյուջեն, հաստատվել են հիմնական միջոցները, որոնցով երկիրն ապրելու է ընթացող տարին։
2021-ին պետությունը կարող է ծախսել 18,4 միլիարդ լարի, որից 1,6 միլիարդը բյուջետայինների աշխատավարձի համար է։ 2021-ին ավելանալու է ոստիկանների և խորհրդարանական ծառայողների թիվը։ Ընդհանուր առմամբ` վարչական ծախսերը կկազմեն 3,3 միլիարդ լարի։
Բյուջեի առաջնահերթություն են համարվել առողջապահությունը, սոցապահովությունը, ենթակառուցվածքների զարգացումն ու կրթությունը։
Ինչպես են բաշխվելու միջոցները (լարիով)
Հանրային ապահովություն ու անվտանգություն` 1 285 694 300,
Միջազգային հարաբերություններ` 173 725 000,
Զինված ուժեր` 404 878 000,
Առողջապահություն` 1 664 969 000,
Կրթություն` 1 699 208 000,
Սոցապահովություն` 4 327 561 000,
Գյուղատնտեսություն` 347 350 000,
Ավտոճանապարհներ և տրանսպորտ` 1 538 000 000,
Հանգիստ, մշակույթ և կրոն` 360 599 000,
Զբոսաշրջություն` 62 880 000։
Պետական բյուջեից կֆինանսավորի նաև հանրային հեռարձակողը` 69,2 միլիոն լարի։ Պետական ֆինանսավորում կստանա նաև Վրաստանի պատրիարքարանը` 25 միլիոն լարիի չափով։